Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիան մոբիլիզացված է Հայաստանի կողքին վերջինիս ժառանգության պահպանման և վերականգնման համար

13 Հուլիս, 2021 17:34
Հեղինակ՝ Ժոնաթան Լաքոտ
Ֆրանսիան մոբիլիզացված է Հայաստանի կողքին վերջինիս ժառանգության պահպանման և վերականգնման համար
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
 
Ֆրանսիան մոբիլիզացված է Հայաստանի կողքին վերջինիս ժառանգության պահպանման և վերականգնման համար:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը այս շաբաթ կազմակերպում է Ժառանգության ազգային ինստիտուտի (ԺԱԻ) հայաստանյան խոշոր հաստատությունների մասնագետների համար առաջին դասընթացը ՝ ԺԱԻ-ի տնօրեն Շարլ Պերսոնազի ներկայությամբ: Այս դասընթացը հյուրընկալվում է հայկական հիշատակի պահպանման խորհրդանշական վայր Մատենադարանում:
Այս դասընթացը Ֆրանսիայի և Հայաստանի միջև ժառանգության ոլորտում երկարաժամկետ համագործակցության առաջին փուլն է, որը նպատակ ունի տարածաշրջանային տրամաբանության մաս դառնալ և որը, մասնավորապես, կներառի`
 
հայ մասնագետների համար հինգամյա վերապատրաստման ցիկլ
 
ուսումնական նախագծեր, որոնցում կներգրավվեն ֆրանսիացի և հայ մասնագետներ ու ուսանողներ
 
ժառանգության պահպանման ոլորտի ուսանողների փոխանակում
 
համատեղ թիմի կողմից ֆրանսիական փորձագիտությամբ հայկական ժառանգության խորհրդանշական օբյեկտի վերականգնում:
Հայկական ժառանգությունը մարդկության համընդհանուր ժառանգության մի մասն է: Այս գործողությունների միջոցով Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին `ապահովելու դրա պաշտպանությունն ու արժևորումը:

 

Լրահոս

Դիտել ավելին