Կարևոր իրադարձություններ

ՍԴ քննարկումներում ակնառու է դառնում Հայաստանում Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը. Բաբաջանյան

13 Հուլիս, 2021 16:19
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
ՍԴ քննարկումներում ակնառու է դառնում Հայաստանում Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը. Բաբաջանյան

Սահմանադրական դատարանում տեղի ունեցող քննարկումները, կապված ընտրության արդյունքի բողոքարկման հետ, այդուհանդերձ ունեն դրական մի նշանակություն: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«ՍԴ քննարկումներում ակնառու է դառնում Հայաստանում Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը:

Քննարկումները ի ցույց են դնում, որ Հայաստանում 2015 թվականին ընդունված Սահմանադրությունը չի պարունակում քաղաքական էվոլյուցիոն զարգացում ապահովելու, դրա նախադրյալ ստեղծելու ներուժ:

Այդ Սահմանադրությունը կարող էր գուցե աշխատունակ լինել երկրում, որտեղ կան քաղաքական ավանդույթներ, կայացած համակարգեր և ինստիտուտներ, կայացած մշակույթ՝ քաղաքական իմաստով:

Բայց, Հայաստանում այդ ամենը գրեթե զրոյական մակարդակի վրա է և Սահմանադրությունը, որ ընդունվեց 2015 թվականին, հայաստանյան իրականության համեմատ ավելի ճգնաժամահեն է, քան համակարգաստեղծ:

 Այդ Սահմանադրությունը կարող է կենսունակ լինել կամ «խորքային պետության» պայմաններում, երբ պետական ինստիտուտների ցուցանակային նշանակության ներքո գործում է քրեական, օլիգարխիկ, կոռուպցիոն բուրգ, կամ հեղափոխական իրավիճակներում»,-գրել է նա:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին