Կարևոր իրադարձություններ

Ուզում եմ Ձեզ «դուխ» տալ. Թեհմինա Վարդանյանը՝ Հայկ Մարությանին

13 Հուլիս, 2021 12:46
Ուզում եմ Ձեզ «դուխ» տալ. Թեհմինա Վարդանյանը՝ Հայկ Մարությանին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն խոսելով ապօրինի շինությունների քանդման գործընթացի մասին, քաղաքապետին ասաց.

«Պարոն Մարության, հիմա լինելու է նոնսենս, որովհետև ես ևս պատրաստվում եմ Ձեզ խրախուսել: Անկեղծ լինելու համար պետք է ասեմ, որ առաջին մի քանի օրը լուռ հետևում էի։ Ինքս Աջափնյակ վարչական շրջանում եմ ապրում, գնացել նայել եմ այդ շինությունները, ինչպես նաև քանդման պրոցեսներին եմ ներկա եղել: Կարծում եմ՝ այո, համայնքային հողի, կանաչապատ տարածքների վրա, գազոններին նմանօրինակ տարածքներում շինություններ կառուցելը պիտի այդ բախտին արժանանար: Ես ևս պատրաստ եմ սատարել ձեզ: Կողմ եմ այս նախագծին և ուզում եմ ձեզ դուխ տալ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին