Կարևոր իրադարձություններ

Հուլիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում Սևանի մակարդակը իջել է 2սմ-ով

13 Հուլիս, 2021 11:36
Հուլիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում Սևանի մակարդակը իջել է 2սմ-ով
Սևանա լճի մակարդակը հուլիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.76մ (11.07.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 4սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 24սմ-ով։ Այս մասին տեղեկացնում է ՇՄ նախարարությունը։
 
Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հուլիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 20.012մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից հուլիսի 11-ը ներառյալ՝ 107.007մլն. մ³:
 
Արփա-Սևան ջրատարով հուլիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է է 2.255մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից հուլիսի 11-ը ներառյալ՝ 128.011մլն. մ³:
 

Լրահոս

Դիտել ավելին