Կարևոր իրադարձություններ

Ամերիկահայերը հարստացնում են մեր սովորույթները, ավանդույթները․ Ադամ Շիֆ

13 Հուլիս, 2021 11:11
Հեղինակ՝ Ադամ Շիֆ
Ամերիկահայերը հարստացնում են մեր սովորույթները, ավանդույթները․ Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Կալիֆորնիայում ներկա է գտնվել Հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի հիմնադրման և կառուցման մեկնարկի արարողությանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ինձ համար պատիվ էր այցելել Գլենդեյլի սրտում կայացած հիմնարկեքի արարողությանը, որով տրվեց Հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի կառուցման մեկնարկը:

Ամերիկահայերը մեր ազգի հյուսվածքի նշանակալի բաղադրիչն են՝ հարստացնելով մեր սովորույթները, ավանդույթները և համայնքները: Նրանց պատմությունն ամերիկյան պատմություն է` հույսի շող դժվարություններին դիմակայելու գործում, համառության և նոր սկզբի դրսևորում։

Այս թանգարանը կապահովի, որ այդ պատմությունը պահվի հետագա սերունդների համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին