Կարևոր իրադարձություններ

Շառաչուն ապտակ Ադրբեջանին. «Հայաստանի Հանրապետություն»

13 Հուլիս, 2021 09:25
Շառաչուն ապտակ Ադրբեջանին. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

«Շուշիում կազմակերպված դիվանագետների հավաքը միանշանակ փաստեց, որ Արցախի հակամարտության լուծումը բաց է մնացել: Պաշտոնական Բաքուն այդ քայլով հերթական անգամ ցանկանում էր հայտարարել, որ Արցախի ժողովրդի դեմ հրահրած ագրեսիայի արդյունքում իրեն հաջողվել է լուծել արցախյան հիմնահարցը: Ու կրկին Ադրբեջանը շառաչյուն ապտակ ստացավ հիմնահարցի խաղաղ կարգավորման առաքելություն ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: Շուշի այցելած՝ Ադրբեջանում ներկայացված 46 երկրի շարքում բացակայում էին ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը: Այստեղ պետք է արձանագրել, որ վերջիններս լոկ համանախագահող երկրներ չեն, նրանք աշխարհի խոշորագույն երկրներից են եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական երեք անդամները»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին