Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    490

  • EUR

    571
    585

  • RUB

    6,53
    6,77

Կարևոր իրադարձություններ

 

Ովքե՞ր կնշանակվեն փոխվարչապետների պաշտոնում. հայտնի է նաև ԱԳ նախարարի թեկնածուն. «Փաստ»

13 Հուլիս, 2021 08:03
Ովքե՞ր կնշանակվեն փոխվարչապետների պաշտոնում. հայտնի է նաև ԱԳ նախարարի թեկնածուն. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Չնայած Սահմանադրական դատարանը դեռևս շարունակում է քննարկել հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ միավորված գործը, և դժվար է կանխատեսել, թե ինչ որոշում կկայացվի հուլիս 17-ին, սակայն իշխանության ներսում ակտիվորեն քննարկվում է տարբեր պաշտոններում թեկնածուների հարցը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, ամենաբարդը ԱԳ նախարարի հարցն է: Ըստ մեր աղբյուրների, Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի նախարար նշանակել ոչ թե «համակարգից», այլ քաղաքական անձի: Ըստ այդմ, այս պահին, կարծես, ընտրվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի թեկնածությունը, որն, ի դեպ, վերջին շրջանում բավական ակտիվ է միջպետական հարաբերությունների ու բանակցությունների առումով:

Նույն աղբյուրները փոխանցում են, որ փոխվարչապետներ կնշանակվեն ՀՀ ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանը և Փաշինյանի ամենահավատարիմ «զինակիցներից» մեկը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին