Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Լոռու մարզում. Ստեփանավանի ոստիկանապետը փրկել է 27-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքը

12 Հուլիս, 2021 22:06
Արտակարգ դեպք Լոռու մարզում. Ստեփանավանի ոստիկանապետը փրկել է 27-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքը

Այսօր՝ հուլիսի 12-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում քաղաքացիների և ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Հ. Ղազարյանի կողմից ահազանգ է  ստացվել ոստիկանության Ստեփանավանի բաժին,  որ շրջագայության ժամանակ իրեն են մոտեցել մի խումբ քաղաքացիներ և հայտնել, որ Ստեփանավան քաղաքի կամրջի կենտրոնական հատվածում մի քաղաքացի անցել է կամրջի ճաղավանդակների վտանգավոր եզրագիծը և ցանկանում է իրեն ցած նետել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝  բաժնի պետ Սուրեն Բագրատունյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝  վերջինս որոշ ժամանակ բանակցություններ է  վարել այդ քաղաքացու հետ, ով այնուհետև հրաժարվել է այդ ծայրահեղ քայլին դիմել և Ստեփանավանի ոստիկանապետի ուղեկցությամբ տեղափոխվել  է  ոստիկանության Ստեփանավանի բաժին: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին