Կարևոր իրադարձություններ

Առաջին զորամիավորումում ամփոփվել են ուսումնական տարվա 2-րդ եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները

12 Հուլիս, 2021 21:56
Առաջին զորամիավորումում ամփոփվել են ուսումնական տարվա 2-րդ եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները

Հուլիսի 12-ին 1-ին զորամիավորումում ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա 2-րդ եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները։

ՊՆ-ն հայտնում է, որ զորամիավորման հրամանատարի տեղակալները ներկայացրել են զեկույցներ զորամասերում կատարված աշխատանքների վերաբերյալ, նշել բացթողումներն ու առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները:

 

Զորամիավորման  հրամանատարն ամփոփելով խորհրդակցության արդյունքները, համապատասխան հանձնարարականներ է տվել և առաջադրել 2021թ. երրորդ եռամսյակի խնդիրները: 

Ավարտին լավագույն արդյունքներ ցուցաբերած մի շարք զինծառայողներ խրախուսվել են պատվոգրերով։

 

Լրահոս

Դիտել ավելին