Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    498

  • EUR

    578
    594

  • RUB

    6,65
    6,89

Կարևոր իրադարձություններ

 

Թբիլիսիում լրագրողներն ու ընդդիմությունը կրկին փողոցում են. aliq.ge

12 Հուլիս, 2021 21:19
Թբիլիսիում լրագրողներն ու ընդդիմությունը կրկին փողոցում են. aliq.ge

Վրաստանում` մասնավորապես մայրաքաղաք Թբիլիսիում իրավիճակը լարված է մնում: ՏԻՄ  ընտրություններից 3 ամիս առաջ երկրում կրկին ցնցումներ են: Ընդդիմությունը, որ նախորդ օրը հանրահավաքում պահանջում էր կառավարության հրաժարականը, առավոտյան ներխուժել է  խորհրդարանի շենք ՝ պահանջելով հանդիպում պատգամավորների հետ: Այս մասին հաըտնում է aliq.ge

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդեն տեղեկացրել է, որ հրաժարական ներկայացնելու նպատակ չունի, իսկ նախորդ օրվա հավաքը որակել է «հակապետական, հակաեկեղեցական և հակազգային գործողություններ» ՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրելով հակապետական ​​սադրանք ծրագրելու մեջ:

Հիշեցնենք, որ երեկ մի քանի ժամ շարունակ խորհրդարանի շենքի դիմաց ընթանում էր լրատվական կազմակերպությունների կողմից կազմակերպված բողոքի ցույցը: Ակցիայի մասնակիցների խոսքով, բողոքի ակցիաները չեն դադարի այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետը և ներքին գործերի նախարարը քաղաքական պատասխանատվություն չեն ստանձնել TV Pirveli- ի օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահվան համար:

Ինչպես հայտնի է, Լեքսո Լաշկարավան այն լրագրողներից է, ում ֆիզիկական բռնության են ենթարկել հուլիսի 5-ի իրադարձությունների ժամանակ: Նա մի քանի օր բուժվում էր «Նյու Հոսպիտալում», սակայն հուլիսի 11-ին նրան մահացած են գտել իր բնակարանում:

 

Լրահոս

Դիտել ավելին