Կարևոր իրադարձություններ

Երբ բոլոր գերտերությունները, բոլոր միջազգային ու տեղական դիտորդներն այս ընտրությունները ճանաչում են բացարձակ լեգիտիմ, ապա ինչպես կարելի է ՍԴ-ից այլ բան սպասել. Գրիգոր Մինասյան

12 Հուլիս, 2021 21:03
Երբ բոլոր գերտերությունները, բոլոր միջազգային ու տեղական դիտորդներն այս ընտրությունները ճանաչում են բացարձակ լեգիտիմ, ապա ինչպես կարելի է ՍԴ-ից այլ բան սպասել. Գրիգոր Մինասյան

Armtimes.com-ը գրում է․

4-րդ օրն անընդմեջ Սահմանադրական դատարանը այսօր շարունակեց հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց Հայրենիք» կուսակցությունների դիմումների քննությունը: 

ՍԴ-ում ընթացող գործընթացի վերաբերյալ զրուցել ենք իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Գրիգոր Մինասյանի հետ.

 

- Պարոն Մինասյան, արդեն 4-րդ օրն է՝ Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստը: Աննախադեպ մեծ ծավալի նյութեր են ուսումնասիրվում, երբեմն մինչեւ ուշ երեկո աշխատում է դատարանը: Հաշվի առնելով, որ Բարձր դատարանի նորացված եւ ամբողջական կազմի աշխատանքին հրապարակավ հետեւելու հնարավորություն է ստեղծվել, խնդրում եմ ձեր կարծիքն ասել այդ մասին:

- Շատ դրական է, որ Սահմանադրական դատավարությունը մեր հանրության համար թափանցիկ է, ու առավել դրական է, որ այս դատավարությունը առաջացրել է հանրության որոշ հատվածի հետաքրքրությունը: Ցավալի է միայն, որ այս ամենի արդյունքում հանրությունը տեսնում է առանձին դատավորների կողմից այնպիսի տգեղ դրսեւորումներ, որ կարող է խարխլվել ՍԴ առանց այդ էլ խախուտ հեղինակությունը:

 - Եթե հետեւում եք նիստերին, հավանաբար կփաստեք, որ երբեմն-երբեմն որոշ դատավորներ հանդես են գալիս այնպիսի միջնորդություններով ու հարցադրումներով, որ տպավորություն է ստեղծվում, թե լսում ենք կողմերից որեւէ մեկին: Ըստ ձեզ կարելի՞ է ասել, որ ՍԴ-ն շարունակում է լինել քաղաքականացված:

- Հենց դրա մասին էի խոսում: Երկու դատավորներ կարծես մոռացել են, որ իրենք այլեւս քաղաքական գործիչներ չեն ու կողմերից ոչ մեկին չեն ներկայացնում: Նիստին մի զավեշտալի դեպք եղավ, երբ այդ երկու դատավորներից մեկը դիմումատուի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի փոխարեն ինքը սկսեց պատասխանել ՔՊ ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանի հարցին, որը վերաբերում էր 2018 թվականին Սերժ Սարգսյանի հրաժարականի իրավական ձեւակերպումներին: Շատ ավելի կոնկրետ Ձեր հարցին պատասխանելով` կարելի է ասել, որ ՍԴ-ն որակապես բարելավվել է, բայց առնվազն երկու ՍԴ դատավոր անհարիր կերպով քաղաքականացված են:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին