Կարևոր իրադարձություններ

Չհասկացա, անանուն աղբյուրը ե՞ս եմ, թե Արթուր Սաքունցը․ Իոանիսյանն անդրադարձել է դաշինքի ներկայացուցչի հայտարարությանը

12 Հուլիս, 2021 19:56
Հեղինակ՝ Դանիել Իոանիսյան
Չհասկացա, անանուն աղբյուրը ե՞ս եմ, թե Արթուր Սաքունցը․ Իոանիսյանն անդրադարձել է դաշինքի ներկայացուցչի հայտարարությանը

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի համակարգող Դանիել Իոանիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը ՍԴ-ում պարբերաբար կրկնում է, որ Արմեն Չարչյանին ձերբակալել են անանուն աղբյուրի հրապարակման հիմման վրա: Դա սուտ է:
Հունիսի 18-ին Չարչյանի ժողովի ձայնագրությունը մեր աղբյուրից ստացել ենք ժամը 13:57... Ժամը 14:14 ես այդ ձայնագրությունը ուղարկել եմ Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ու զանգել-ասել եմ, թե երբ ու որտեղ է այն կատարվել:
Ժամը 14:40 նոր այդ ձայնագրությունը հայտնվեց համացանցում՝ «Բաղրամյան 26» տելեգրամ-ալիքում (երևի սա է անանուն աղբյուրը): Ժամը 15:20 այդ ձայնագությունը, բոլոր մանրաամսներով, հրապարակվեց Fip.am «Փաստերի ստուգման հարթակում», իսկ ժամը 15:45-ին Արթուր Սաքունցի ստորագրությամբ գրությունը ուղարկվեց Քրեական ոստիկանության պետին:
Հիմա չհասկացա, անանուն աղբյուրը ե՞ս եմ, թե Արթուր Սաքունցը:)))»։ 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին