Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզում КамАЗ-ը մոտ 80 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորակում․ վարորդը մահացել է

12 Հուլիս, 2021 19:21
Կոտայքի մարզում КамАЗ-ը մոտ 80 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորակում․ վարորդը մահացել է

Այսօր՝ հուլիսի 12-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում՝ Առինջ գյուղի Վահան Տերյան թաղամասում, КамАЗ մակնիշի ավտոմեքենան մոտ 80 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորակում: Հաղորդում է shamshyan.com-ը։

 

Փրկարարները КамАЗ-ի բեռնախցիկի տակից դուրս են բերել դին և մոտ 200 մետր պատգարակով ոտքով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ, 62-ամյա Իվան Դ.-ն էր: Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ

 

Լրահոս

Դիտել ավելին