Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489
    498

  • EUR

    577
    593

  • RUB

    6,66
    6,9

Կարևոր իրադարձություններ

 

Թուրքիայում հայկական եկեղեցին պղծած 3 քաղաքացիները ձերբակալվել են

12 Հուլիս, 2021 15:12
Թուրքիայում հայկական եկեղեցին պղծած 3 քաղաքացիները ձերբակալվել են

Հուլիսի 11-ին Թուրքիայում 3 քաղաքացիներ բարձրացել էին Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու մուտքի պարսպի վրա, և բարձր երաժշտություն միացնելով, սկսել էին պարել խաչի շուրջ: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում և արժանացել Թուրքիայի հայերի և քրիստոնյա այլ համայնքների ներկայացուցիչների խիստ քննադատությանն ու պարսավանքին։ Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը նույնպես դատապարտել էր հայկական եկեղեցու նկտամամբ անարգանքը և երկրի ՆԳՆ-ից պահանջել էր հետաքննություն սկսել եկեղեցին պղծողների և դեպքին ականատես, սակայն անգործության մատնված ոստիկանների նկատմամբ: 

Այս քննադատությունների և արձագանքների ֆոնին Ստամբուլի նահանգապետարանը հայտնեց, որ դեպքի առնչությամբ գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել, և հայկական եկեղեցու նկատմամբ անարգալից վերաբերմունք դրսևորած այդ 3 քաղաքացիներն արդեն ձերբակալվել են:

Միջադեպը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը և Էրդոդանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը:

«Սրբատեղիների նկատմամբ անարգանքը անարգանք է բոլորի նկատմամբ:  Մենք սադրանք ենք համարում ցանկացած գործողություն, որն ուղղված է մզկիթների, եկեղեցիների, սինագոգերի դեմ և  մարդկության անունից դատապարտում ենք դրանք»,- Twitter-ում գրել է Չելիքը :

Ալթունն, իր հերթին շեշտել է, որ նրանք, ովքեր այդպիսի վերաբերմունք կցուցաբերեն սրբավայրերի նկատամբ օրենքի առաջ պատասխանատվության կենթարկվեն:

Լրահոս

Դիտել ավելին