Կարևոր իրադարձություններ

Ձերբակալվել է Հայիթիի նախագահի սպանության ենթադրյալ կազմակերպիչներից մեկը

12 Հուլիս, 2021 12:03
Ձերբակալվել է Հայիթիի նախագահի սպանության ենթադրյալ կազմակերպիչներից մեկը

Հայիթիի իշխանությունը հայտնել է երկրի նախագահ Ժովենել Մոիզի սպանության ենթադրյալ կազմակերպիչներից մեկին ձերբակալելու մասին։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն՝ վկայակոչելով տեղական Acento լրատվականին։   

«Երբ բանդիտների հարձակումը կասեցվել է, առաջին մարդն, ում զանգահարել են նրանք, եղել է էմանուել Սանոնը», - ասել է Ազգային ոստիկանության գլխավոր տնօրեն Լեոն Շառլը։

Ոստիկանապետի խոսքով՝ հանցագործության դրդապատճառները քաղաքական են եղել: Իրավապահ մարմինները փնտրում են ևս երկու ենթադրյալ կազմակերպիչների, որոնք կապ ունեն Սանոնի հետ, սակայն նրանց անունները չեն հաղորդվում։

 

Լրահոս

Դիտել ավելին