Ուխտագնացները և Արցախի բնակիչները, ռուս խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի ուղեկցությամբ այցելել են Ամարասի և Գանձասարի քրիստոնեական վանքեր: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:
«Այսօր մենք ուղեկցել և ապահովել ենք Ամարասի վանք ժամանած ուխտավորների անվտանգությունը: Ընդհանուր առմամբ մենք ուղեկցել ենք ավելի քան 50 մարդու», - ասաց խաղաղապահ զորախմբի սպա Մարկ Եգորչիկը:
30 ուխտավորի համար վարչակազմից տրամադրվել են ավտոբուսներ, իսկ մյուս մասը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ անձնական տրանսպորտով են ուղևորվել դեպի վանք:
Բացի այդ՝ երկրորդ երթուղով Ստեփանակերտից ավելի քան 40 մարդ է մեկնել Գանձասար:
Պատարագից հետո խաղաղապահ զորախմբի զինծառայողները բոլորին ետ են ուղեկցել: