Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

Նիկոլ Փաշինյանն իր օգնականին 4 օրով գործուղել է Արցախ

12 Հուլիս, 2021 11:29
Նիկոլ Փաշինյանն իր օգնականին 4 օրով գործուղել է Արցախ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գագիկ Իսախանյանին Արցախի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանին 2021 թվականի հուլիսի 12-ից 15-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (Ստեփանակերտ)՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով:

2. Գագիկ Իսախանյանի գործուղման գիշերակացի և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականին՝ Արցախի Հանրապետություն գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,-ասված է որոշման մեջ:

Լրահոս

Դիտել ավելին