Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը վաղն արտահերթ նիստ է հրավիրել

11 Հուլիս, 2021 22:38
Կառավարությունը վաղն արտահերթ նիստ է հրավիրել

ՀՀ կառավարությունը վաղը՝ հուլիսի 12-ին, արտահերթ նիստ է հրավիրել: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից:

Կառավարության արտահերթ նիստի օրակարգում ընդամենը մեկ հարց է՝ «Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը: Նախատեսված է, որ այն կզեկուցի ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

Նախագծով ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջարկում է 2022-2026թթ. համար սահմանել տարեկան միջինը 7% տնտեսական աճի ցուցանիշ:

 

Լրահոս

Դիտել ավելին