Կարևոր իրադարձություններ

Փրկարարները 33-ամյա քաղաքացուն դուրս են բերել հողաշերտի տակից

11 Հուլիս, 2021 21:20
Փրկարարները 33-ամյա քաղաքացուն  դուրս են բերել հողաշերտի տակից

Հուլիսի 11-ին, ժամը 17։10-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Սիսական փողոցի տներից մեկում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, ինչի հետևանքով քաղաքացին մնացել է հողաշերտի տակ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տան նկուղում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հողաշերտը փլվել է, ինչի հետևանքով Ս․ Ա․-ն (ծնված 1988 թ․) մնացել է հողաշերտի տակ:

Փրկարարները դուրս են բերել քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

Լրահոս

Դիտել ավելին