Կարևոր իրադարձություններ

Ջրասուզակները քաղաքացիներին դուրս են բերել ափ

11 Հուլիս, 2021 18:08
Ջրասուզակները քաղաքացիներին դուրս են բերել ափ

Հուլիսի 11-ին, ժամը 13:22-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները Սևան քաղաքի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են շրջված հեծանվանավակ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Ջրասուզակներն ուղղել են հեծանվանավակը և ափ դուրս բերել Ղ․ Խ․-ին (ծնված 1994 թ․) և Վ․ Գ․-ին (ծնված 1994 թ․)։

 

Լրահոս

Դիտել ավելին