Կարևոր իրադարձություններ

Մահացած են գտել հուլիսի 5-ին ծեծի ենթարկված օպերատորին

11 Հուլիս, 2021 15:22
Մահացած են գտել հուլիսի 5-ին ծեծի ենթարկված օպերատորին

Tv Pirveli-ի օպերատոր Ալեքսանդրե Լաշքարավային սեփական տանը մահացած են գտել։ Լաշքարավան հուլիսի 5-ին ռադիկալ խմբերի կողմից ծեծի էր ենթարկվել՝ մասնագիտական գործունեություն իրականացնելու ժամանակ։

Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

Մահվան հստակ պատճառը դեռևս անհայտ է, իսկ Ներքին գործերի նախարարությունը դեռևս չի մեկնաբանում օպերատորի մահը։

Նշենք` Լաշքարավային «Ամոթ է» կազմակերպության գրասենյակում էին ենթարկել ծեծի, այդ ժամանակ նա լրագրող Միրանդա Բաղաթուրիայի հետ լուսաբանում էր ռադիկալ խմբերի հարձակումը կազմակերպության գրասենյակի վրա։ Ըստ լրագրողի պատմածի, տասնյակ անձիք շուրջ 20 րոպե ծեծում էին օպերատորին։

 

Լրահոս

Դիտել ավելին