Կարևոր իրադարձություններ

61-ամյա տղամարդուն դանակահարել էր կինը. ոստիկանություն

11 Հուլիս, 2021 14:05
61-ամյա տղամարդուն դանակահարել էր կինը. ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հայտնում է․

«Դեկտեմբերի 30-ին հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության դիմած 61-ամյա տղամարդը հայտնել է, որ խնձոր մաքրելիս դանակով անզգուշաբար խփել է կրծքավանդակին։

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ֊հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 9-ին պարզվել է, որ տղամարդուն ծանր մարմնական վնասվածքը պատճառել է 57-ամյա կինը։ Նա բերման է ենթարկվել Աշտարակի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմնին և տվել խոստովանական ցուցմունք:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

 

Լրահոս

Դիտել ավելին