Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կան վիրավորներ

11 Հուլիս, 2021 10:39
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կան վիրավորներ

Երեկ՝ հուլիսի  10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 22:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 31-ամյա Գևորգ Կարագուլյանը իր վարած  Daewoo մակնիշի ավտոմեքենայով Հրազդան -Հանքավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ դեպի Հարզդան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքերում դուրս է եկել ճանապարհի երթևեկեի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝  գլխիվայր հայտնվել դաշտում:  

Վթարի հետևանքով վարորդ Գ. Կարագուլյանն ու նրա ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Գարիկ Չոբանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 

Լրահոս

Դիտել ավելին