Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    487

  • EUR

    560,5
    576,5

  • RUB

    6,44
    6,68

Կարևոր իրադարձություններ

 

Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ 18-ամյա ուղևորը տեղում մահացել է, կան տուժածներ

10 Հուլիս, 2021 19:45
Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ 18-ամյա ուղևորը տեղում մահացել է, կան տուժածներ

Հուլիսի 10-ին, ժամը 16։08-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի թևերի մոտա­կայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «Toyota Corolla» (վարորդ` Ռ. Օ., ծնված 1988 թ.) և «Honda Elysion» (վարորդ՝ Ս․ Ղ․, ծնված 1999 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր Ս․ Ղ․-ն (ծնված 2003 թ.) տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել  գազի բալոնների փականները, «Honda Elysion» ավտոմեքենայի վարոր­դին և մահացած ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

«Toyota Corolla» ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Ա․ Օ․-ն (ծնված 1989 թ.), Դ․ Օ․-ն (ծնված 2014 թ.) և «Honda Elysion» ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

 

Լրահոս

Դիտել ավելին