Կարևոր իրադարձություններ

«Քաղաքացիական պայմանագիր»-ը քննարկել է խմբակցության ղեկավարի և քարտուղարի հարցը

10 Հուլիս, 2021 19:00
«Քաղաքացիական պայմանագիր»-ը քննարկել է խմբակցության ղեկավարի և քարտուղարի հարցը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր վարչության անդամները հանդիպել են նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների հետ: Քննարկմանը ներկա է եղել նաև Նիկոլ Փաշինյանը:

Հանդիպումից հետո «Լուրերի»  թղթակիցը հետաքրքրվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից, թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպմանը: 

Մակունցի խոսքով՝ քննարկվել են 8-րդ գումարման Ազգային ժողովին վերաբերող ինչպես տեխնիկական, այնպես էլ բովանդակային հարցեր:

«Պետք է տեղեկացնեմ, որ խմբակցությունում պատգամավորների հետ ձեռք բերված համաձայնությամբ՝ վարչությունն առաջադրել է խմբակցության ղեկավարի թեկնածու՝ Հայկ Կոնջորյանին և խմբակցության քարտուղարի թեկնածու՝ Նազելի Բաղդասարյանին»,- հայտնել է Լիլիթ Մակունցը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին