Կարևոր իրադարձություններ

Կրակոց՝ Երևանում. կասկածյալը «օրենքով գող» Եզդի Ճակոյի քրոջ որդին է, 16-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

10 Հուլիս, 2021 15:49
Կրակոց՝ Երևանում. կասկածյալը «օրենքով գող» Եզդի Ճակոյի քրոջ որդին է, 16-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հուլիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա երեխա։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի՝ անչափահասների գործերով և հետաքննության բաժանմունքների պետերի գլխավորությամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ այդ պահին կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ վիրավորը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ՝ 16-ամյա Լևոն Ա-ն է։ Ոստիկանները, այնուհետև ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ վիրավորը մինչև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեդափոխվելը, տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01։00-ին Լևոն Ա-ն հրազենային վնասվածքները ստացել է Քանաքեռի գերեզմանոցում, և նշված արաքը կատարելու կասկածանքով Քանաքեռ-Զեյթոոնի ոստիկանները պարզում են կասկածյալի ինքնությունը։ Այնուհետև, ձեռնարկելով բացատրական աշխատանքներ, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն է ներկայանում Երևանի բնակիչ՝ 29-ամյա Քյարամ Ամոյանը։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև երկփողանի ողորկափաղ հրացանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին