Կարևոր իրադարձություններ

Այսօրվանից կգործեն «Սևան» ազգային պարկի 3 հանրային լողափերը

10 Հուլիս, 2021 15:24
Հեղինակ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Այսօրվանից կգործեն «Սևան» ազգային պարկի 3 հանրային լողափերը
Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկանցում է, որ քաղաքացիների ջրափնյա հանգիստը կազմակերպելու նպատակով հուլիսի 10-ից կսկսեն գործել «Սևան» ազգային պարկի երեք հանրային լողափերը, որտեղ մուտքը ազատ է և կտրամադրվեն հետևյալ անվճար ծառայությունները՝
 
Ավտոկայանատեղի
Շվաքարաններ
Հանդերձարաններ
Սանհանգույցներ
Հանրային լողափերում կիրականացվի ջրափրկարարական ծառայություն, կգործեն բուժկետեր և կապահովվի հասարակական կարգի պահպանություն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին