Կարևոր իրադարձություններ

Ասկերանում բացվել է շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի նոր մասնաշենքը

10 Հուլիս, 2021 14:27
Ասկերանում բացվել է շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի նոր մասնաշենքը

Ասկերան քաղաքում հանդիսավորությամբ բացվել է շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի նոր մասնաշենքը։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Երկար տարիներ բաժնի անձնակազմը ծառայությունն իրականացրել է վարձակալական հիմունքներով՝ շենքային ոչ բարվոք պայմաններում, զրկված լինելով կեցության տարրական պայմաններից:

 

Նոր վայրում ստեղծված են բոլոր պայմանները՝ ծառայությունն էլ ավելի բարձր որակով և մակարդակով կազմակերպելու համար: Շինարարական աշխատանքները մեկնարկել ր ավարտին են հասցվել «Թովմասյան» հիմնադրամի աջակցությամբ: Հիմնադրամը նաև առանձին ներդրումներ է կատարել նյութատեխնիկական բազան համալրելու և թարմացնելու ուղղությամբ:

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն իր և նախարարության ամբողջ անձնակազմի անունից երախտագիտություն է հայտնել «Թովմասյան» հիմնադրամին՝ Արտակ Թովմասյանի գլխավորությամբ: Կարեն Սարգսյանի հրամանով Արցախի Հանրապետությանը մատուցած հայրենանվեր ծառայությունների համար Արտակ Թովմասյանը պարգևատրվել է ԱԻ պետական ծառայության բարձրագույն՝ «Փառքի խաչ-Նոյ» շքանշանով:

 

Լրահոս

Դիտել ավելին