Կարևոր իրադարձություններ

Առաջիկա օրերի եղանակը Հայաստանում

10 Հուլիս, 2021 13:50
Առաջիկա օրերի եղանակը Հայաստանում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հուլիսի 10-15-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Երևան քաղաքում՝

Հուլիսի 10-ի և 14-ի երեկոյան ժամերին, 15-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Հուլիսի 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 10-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 11-15-ին հիմնականում կեսօրից հետո և գիշերը՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-13-ին՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

 

Լրահոս

Դիտել ավելին