Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

Իսահակյան գյուղում ևս երկու կանանց հայտնաբերվել է սիբիրյան խոց

10 Հուլիս, 2021 12:57
Իսահակյան գյուղում ևս երկու կանանց հայտնաբերվել է սիբիրյան խոց

 Շիրակի մարզի Իսահակյան գյուղում ևս երկու կանանց մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոց: Նրանց մոտ ախտանիշներն ավելի շուտ են նկատվել, սակայն թաքցնելով դրանք, նրանք բժշկի դիմել են, երբ վերքերն ավելի են մեծացել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը:

«Այս պահին հիվանդանոցում նույն ախտանիշով բուժում է ստանում 8 հիվանդ: Հիվանդանոց ավելի վաղ դիմած 2 հիվանդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Մյուսներն էլ առաջիկա օրերին: Համեմատաբար բարդ է նոր դիմած 2 կանանց մոտ: Նրանց մոտ ախտանիշը շուտ է ի հայտ եկել, բայց թաքցրել են այն: Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Բավական խոր վերքեր են: Տնային բուժում են անցկացրել, ինչ մտքներով անցել է  ու, երբ արդեն խոցը մեծացել է, վախեցել, դիմել են մեզ: Եթե շուտ դիմեին մեզ,  ավելի հեշտ ու արագ բուժում կստանային»,- նշեց Աստղիկ Բեյբությանը՝ խորհուրդ տալով բնակիչներին չզբաղվել ինքնաբուժմամբ, բուժումը հնարավոր է միայն ստացիոնար պայմաններում: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Դիտել ավելին