Կարևոր իրադարձություններ

Սուրեն Պապիկյանն այցելել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհ

10 Հուլիս, 2021 12:45
Սուրեն Պապիկյանն այցելել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհ

Սուրեն Պապիկյանն այցելել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհ, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում` Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարության հիմնարկեքի պաշտոնական արարողությունից հետո այցելել է Մ_6, Վանաձոր_Ալավերդի_Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհ՝ ծանոթանալու հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին։

Սուրեն Պապիկյանը ոլորտը համակարգող փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի և «Ճանապարհային_դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանի ուղեկցությամբ եղել է Մ_-6 ճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ՝ շուրջ 51,74 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածի Այրում-Հաղպատ, Սանահին կայարան-Հաղպատ տեղամասերում, ծանոթացել է Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում ասֆալտապատման ավարտված աշխատանքների արդյունքին։

Այցելած տեղամասերում ՏԿԵ նախարարի պաշտոնակատարը զրուցել է կապալառու կազմակերպությունների, շինաշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների, շինարարների հետ, տվել է ծրագրի կատարման ընթացքին առնչվող հանձնարարականներ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին