Կարևոր իրադարձություններ

Հայտնի է, թե Եվրամիության շուրջ 3 միլիարդ դոլարի հասնող աջակցությունը մեր երկրին որ ուղղությունների համար է. Արման Բաբաջանյան

10 Հուլիս, 2021 12:08
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
Հայտնի է, թե Եվրամիության շուրջ 3 միլիարդ դոլարի հասնող աջակցությունը մեր երկրին որ ուղղությունների համար է. Արման Բաբաջանյան

Հայտնի է, թե Եվրամիության շուրջ 3 միլիարդ դոլարի հասնող աջակցությունը մեր երկրին որ ուղղությունների համար է նախատեսված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Եւ այսպես․

$712մլն. – հյուսիս-հարավի մայրուղու անավարտ նախագծի աշխատանքները ավարտելու համար։

$593 մլն. – 30.000 փոքր ու միջին ձեռնարկություններին ուղղակի աջակցության համար (շեշտը դնելով գյուղական և առավելապես այն ձեռնարկություններին, որոնց սեփականատերերը կանայք են):

$356 մլն. – IT ստարտափներին և էլեկտրոնային կառավարման (e-government) անցմանը։

$142 մլն – Երևանն առավել “խելացի քաղաք” (smart city) դարձնելու համար։
Եվ վերջապես ամենակարևորը՝

$95 մլն․ – Հայաստանի հարավի՝ Սյունիքի դիմադրողունակության բարձրացման համար աջակցություն Հայաստանի հարավային շրջանի բնակավայրերի բնակիչներին տարբեր ծրագրերով»,-նշել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին