Կարևոր իրադարձություններ

Արշակունյաց պողոտայում ծառը մասամբ պոկվել է և փակել ճանապարհի երթևեկելի հատվածը

10 Հուլիս, 2021 10:00
Արշակունյաց պողոտայում ծառը մասամբ պոկվել է և փակել ճանապարհի երթևեկելի հատվածը

Հուլիսի 9-ին, ժամը 21։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում ծառը մասամբ պոկվել է և փակել ճանապարհի երթևեկելի հատվածը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ծառի ճյուղը ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են անվտանգ տարածք։

 

 

Լրահոս

Դիտել ավելին