Կարևոր իրադարձություններ

Առուշ Առուշանյանին կրկին բերման կենթարկեն. նրա նկատմամբ մոտ 15 քրեական գործ կա հարուցված. «Ժողովուրդ»

10 Հուլիս, 2021 08:36
Առուշ Առուշանյանին կրկին բերման կենթարկեն. նրա նկատմամբ մոտ 15 քրեական գործ կա հարուցված. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի շուրջ: Վերջինիս բնակարան երեկ իրավապահները ծանուցման թերթիկ են տարել, որ ներկայանա իրավապահներին, սակայն տան անդամները ասել են՝ տանը չէ, ու իրավապահները, ծանուցման թերթիկը ձեռքները, հետ են վերադարձել: Ծանուցումը ուղարկել են նաեւ Գորիսի քաղաքապետարան, որտեղ հայտնել են, որ Առուշ Առուշանյանն արձակուրդի մեջ է: Եթե քաղաքապետը չներկայանա, նրան կրկին բերման կենթարկեն: Ի դեպ, Առուշանյանի հարցով զբաղվում է միանգամից երկու քննչական մարմին՝ ՀՔԾ-ն եւ ՀՀ քննչական կոմիտեն:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Առուշանյանի նկատմամբ մոտ 15 քրեական գործ կա հարուցված, ուստի դատելով իրավիճակից՝ չի բավառվում, որ քաղաքապետին կրկին բերման ենթարկելու որոշում կայացվի:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին բերման էին ենթարկել ՀՔԾ, իսկ ավելի ուշ ազատ արձակել: Հիշեցնենք, որ նրան մեկուսացնելու ուղղությամբ իշխանությունները սկսել են գործել խորհրդարանական արտահերթ ընտրություններից անմիջապես հետո՝ ի կատարումն Նիկոլ Փաշինյանի նախընտրական խոստումի՝ առ այն, որ պատժելու է իրեն ընդդիմացող համայնքապետերին: Քաղաքական վենդետայից ոչ ոք թերեւս «չի պլստա»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին