Կարևոր իրադարձություններ

Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային մարզադաշտի մոտից 40-ամյա տղամարդ է բերման ենթարկվել (տեսանյութ)

09 Հուլիս, 2021 23:50
Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային մարզադաշտի մոտից 40-ամյա տղամարդ է բերման ենթարկվել (տեսանյութ)

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները «Շիրակ» ֆուտբոլային մարզադաշտի մոտից բերման են ենթարկել 40-ամյա մի տղամարդու, որի ձեռքին պոլիէթիլենային տոպրակ է եղել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Կասկածանքը ապօրինի թմրամիջոց պահելը, պատրաստելն ու օգտագործելն էր: Խուզարկությամբ տոպրակում հայտնաբերվել է 154 գրամ բուսական զանգված: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ իր օգտագործման համար:

 

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին