Կարևոր իրադարձություններ

Նարեկ Մկրտչյանը և ՀՀ-ում Շվեդիայի դեսպանը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության տարբերակներն ու հեռանկարները

09 Հուլիս, 2021 21:40
Նարեկ Մկրտչյանը և ՀՀ-ում Շվեդիայի դեսպանը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության տարբերակներն ու հեռանկարները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Այս մասին հայտնում են ԱՍՀ նախարարության լրատվական ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության տարբերակներն ու հեռանկարները։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել՝ ներդնելու անհրաժեշտ ռեսուրսներ ու ջանքեր՝ ոլորտում իրականացվող բարեփոխումների և նախարարության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակում համատեղ արդյունավետ աշխատանքներ տանելու ուղղությամբ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին