Կարևոր իրադարձություններ

Լիբիայի փողոցներում անարգել են Թուրքիայի դրոշը (տեսանյութ)

09 Հուլիս, 2021 20:52
Լիբիայի փողոցներում անարգել են Թուրքիայի դրոշը (տեսանյութ)

Լիբիայի փողոցներում քաղաքացիները գետին են գցել Թուրքիայի պետական դրոշը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Լիբիայի արևելյան մայրաքաղաք Տոբրուկում Ներկայացուցիչների պալատի շենքի առջև քաղաքացիները ճանապարհի վրա գցել են Թուրքիայի պետական դրոշը, որ խորհրդարանի անդամները և  վարչապետ Աբդել Համիդ Դբեյբան անցնեն դրա վրայով: 

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ թուրքական դրոշի հետ նման կերպ են վարվել գեներալ Հաֆթարի կողմնակիցները: Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում նկատվում է, թե ինչպես են ավտոմեքենայով  և ոտքերով կոխկրտում գետնին փռված Թուրքիայի դրոշը: 

 

Լրահոս

Դիտել ավելին