Կարևոր իրադարձություններ

Նախագահը ստորագրել է Տիգրան Սահակյանին վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակելու մասին հրամանագիրը

09 Հուլիս, 2021 20:00
Նախագահը ստորագրել է Տիգրան Սահակյանին վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակելու մասին հրամանագիրը

ՀՀ նախագահի հրամանագրով՝ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով: Այդ մասին հայտնում են նախագահի լրատվական ծառայությունից:

Նախագահի 2 այլ հրամանագրերով՝ Ելենա Առաքելյանը եւ Արմեն Ներսիսյանը նշանակվել են վարչական դատարանի դատավորներ:

 

Լրահոս

Դիտել ավելին