Կարևոր իրադարձություններ

Գյումրու համայնքապետարանը ձեռք է բերել 63 նոր միկրոավտոբուս

09 Հուլիս, 2021 19:30
Գյումրու համայնքապետարանը ձեռք է բերել 63 նոր միկրոավտոբուս

ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում (50-50% հարաբերակցությամբ) Գյումրու համայնքապետարանը ձեռք է բերել 63 նոր միկրոավտոբուս, որից 4-ը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այս մասին տեղեկանում ենք Գյումրու համայնքապետարանի տարածած հաղորդագրությունից:

«Միկրոավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 20 մեքենա, արդեն Գյումրիում է: Առաջիկայում Գյումրի կներկրվեն մեքենաների հաջորդ խմբաքանակները»,- նշված է հաղորդագրությունում::

 

Լրահոս

Դիտել ավելին