Կարևոր իրադարձություններ

3-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել է գործնական պարապմունք

09 Հուլիս, 2021 18:37
3-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել է գործնական պարապմունք

Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանն ամրապնդելու, մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով հուլիսի 9-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել է գործնական պարապմունք։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Հընթացս ճշգրտվել են հրետանային դիվիզիոնի օպտիկականհետախուզական սարքերը,  ստուգվել են ամրակցված զինատեսակներին տիրապետելու հմտությունները և տրվել համապատասխան հրահանգներ։

 

Լրահոս

Դիտել ավելին