Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480,5
    487,5

  • EUR

    567
    581

  • RUB

    6,47
    6,71

Կարևոր իրադարձություններ

 

Ես ներեցի և նա կլինի ազատության մեջ. Հայրիկյանը ներել է իր դեմ մահափորձ կատարած Վարդան Սեդրակյանին

09 Հուլիս, 2021 17:24
Հեղինակ՝ Պարույր Հայրիկյան
Ես ներեցի և նա կլինի ազատության մեջ. Հայրիկյանը ներել է իր դեմ մահափորձ կատարած Վարդան Սեդրակյանին

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եւ ես ներեցի ու նա կը լինի ազատութեան մէջ իր ընտանիքի հետ։ Իսկ մարդակերպ խոզերը, որ վայրահաչում էին թէ մահափորձ չի եղել, թող իրենց համար արդարացումներ փնտրեն․․․ Ճիճուներ, դուք հազար անգամ վատն էիք եւ եք։ Թող ձեզ էլ Աստուած ների․․․

Որոշ մանրամասներ էլ կը ներկայացնեմ այսօր երեկոյեան ԱՐՄՆԻՒԶ-ով»։

Նա ֆեյսբուքյան իր էջում նաեւ հրապարակել է էպոսագետ Վարդան Սեդրակյանի իրեն ուղղված նամակը, որով նա ընդունում է իրեն ուղղված մեղադրանքը։

«Բարև Ձեզ, պարոն Պարույր Հայրիկյան։

Գրում է Ձեզ Վարդան Սեդրակյանը։

Հայտնում եմ Ձեզ, ամբողջապես ընդունել եմ ինձ ուղղված մեղադրանքը։

Խորապես զղջում եմ իմ կատարածի համար և հայցում եմ Ձեր ներողամտությունը։

Դուք հանդիսանում եք մեր անկախության խորհրդանիշը։

Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ քաղաքական կյանքում»,- իր նամակում գրել է Վարդան Սեդրակյանը։

Լրահոս

Դիտել ավելին