Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480,5
    487,5

  • EUR

    567
    581

  • RUB

    6,47
    6,71

Կարևոր իրադարձություններ

 

Հրապարակվել է Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության 2021թ․ ամենամյա զեկույցը

09 Հուլիս, 2021 13:59
Հրապարակվել է Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության 2021թ․ ամենամյա զեկույցը

Հրապարակվել է Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության 2021թ․ ամենամյա զեկույցը․ երկրների դասակարգման սանդղակում Հայաստանի դիրքը բարելավվել է՝ պայմանավորված նախորդ տարվա ընթացքում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում ձեռնարկված միջոցառումների արդյունավետությամբ։

Այս մասին տեղեկանումե ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Զեկույցը մատնանշում է բարելավման կարիք ունեցող ուղղությունները, մասնավորապես՝ զոհերի նույնացումն ու աշխատանքային թրաֆիքինգը, կարևորում խնդրի վերաբերյալ իրազեկումն ու միջգերատեսչական համագործակցության ակտիվացումը։

 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է առավել ընդգրկուն դարձնել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարը, համախմբել ներգրավված կողմերի ուժերը, նպաստել մասնագետների կարողությունների հզորացմանն ու որակավորման բարձրացմանը։ Այս գործընթացում կարևորվում է նաև երևույթի առավել արդյունավետ կանխարգելման, զոհերի հայտնաբերման և նույնացման, աջակցության ու պաշտպանության մեխանիզմների բարելավումը։

Նախարարությունը շարունակում է իրականացնել նաև օրենսդրությամբ սահմանված ծառայությունների մատուցում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց համար։ Նրանց տրամադրվում է սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ, կացարան, բնաիրային օգնության, անհրաժեշտ փաստաթղթեր կամ վերականգնում, խնամք, բժշկական օգնություն և սպասարկում, իրավաբանական օգնություն, աշխատանքի տեղավորման աջակցություն, ինչպես նաև 250,000 դրամ աջակցություն։

 

Լրահոս

Դիտել ավելին