Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ն պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքների մեկնարկին․ Զախարովա

09 Հուլիս, 2021 13:56
ՌԴ-ն պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքների մեկնարկին․ Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է տամադրել խորհրդատվական աջակցություն` Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման աշխատանքները սկսելու համար` դրան հաջորդող սահմանագծմամբ՝ երկու երկրների միջև հակամարտության շուտափույթ լուծման համար: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Դիվանագետի խոսքով՝ ՌԴ-ն չի կարծում, որ իրավիճակը, որը ստեղծվել է երկու երկրների սահմանին, ուղղակիորեն կապված է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ, այլ հետևանք է սահմանի իրավական ձևակերպման բացակայության:

 

Լրահոս

Դիտել ավելին