Կարևոր իրադարձություններ

Եղանակը Հայաստանում

09 Հուլիս, 2021 13:48
Եղանակը Հայաստանում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հուլիսի 8-13-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 8-ին, 10-13-ին՝ առանձին շրջաններում, 9-ին՝ շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 11-13-ին՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 8-ի ցերեկը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 9-10-ին՝ կեսօրից հետո և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

 

Լրահոս

Դիտել ավելին