Կարևոր իրադարձություններ

Վահան Քերոբյանը հանդիպել է ռուս գործընկերոջ հետ

09 Հուլիս, 2021 13:29
Հեղինակ՝ Վահան Քերոբյան
Վահան Քերոբյանը հանդիպել է ռուս գործընկերոջ հետ
ՌԴ կատարած աշխատանքային այցիս շրջանակում հանդիպել եմ ռուս գործընկերոջս՝ Մաքսիմ Ռեշետնիկովի հետ
Պայմանավորվել ենք ստեղծել տնտեսական համագործակցության նոր ծրագիր եւ ձևավորել ներդրումային համագործակցության նոր աշխատանքային խումբ։ Այս մասին գրառում է կատարել էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։
 
Հաջորդ հանդիպմանը կքննարկենք համագործակցության ճանապարհային քարտեզը՝ հստակ նախագծերով։
 
Նոր համագործակցությունը կծավալվի էներգետիկայի, լոգիստիկ կենտրոնների ստեղծման, տեղեկատվական անվտանգության, մետաղագործության, քիմիական արդյունաբերության, հեռաբուժության (телемедицина), «խելացի եւ անվտանգ քաղաքի» և գինեգործության ոլորտներում։

 

Լրահոս

Դիտել ավելին