Կարևոր իրադարձություններ

Կառավարման ակադեմիայում նշանակվել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

09 Հուլիս, 2021 12:38
Կառավարման ակադեմիայում նշանակվել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Կառավարման ակադեմիայում նշանակվել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:

Ակադեմիայից հայտնելով այս մասին, հրապարակում են որոշումը, որում ասվում է

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ ս.թ. հուլիսի 7-ի N 1106-Ա հրամանի համաձայն, ինչպես նաև, ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1.5-րդ մասով,

Խաչատուր Աշոտի Ղազեյանը 2021 թվականի հուլիսի 7-ից նշանակվել է «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը։

 

Լրահոս

Դիտել ավելին