Կարևոր իրադարձություններ

Սկսել ենք տարհանել շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերը. Հայկ Մարության (տեսանյութ)

09 Հուլիս, 2021 10:35
Հեղինակ՝ Հայկ Մարության
Սկսել ենք տարհանել շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերը. Հայկ Մարության (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սկսել ենք տարհանել շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերը

Ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերը վերջապես ունենք ու սկսել ենք կիրառել:

Ամենակարեւորը՝ սա անում ենք ոչ թե ոլորտին վնաս տալու, այլ ավելի քաղաքակիրթ ձեւով շրջիկ առեւտուրը կանոնակարգելու համար: Տնտեսվարողների համար հարմարավետ էլեկտրոնային հարթակ ենք ստեղծել, որտեղ կարող են գրանցվել ու կազմակերպել իրենց բիզնեսը:

Ի վերջո՝ մեր քաղաքի կոկիկ կերպարը վերադարձնելու խնդիր ունենք, ու շարունակելու ենք բոլոր խոստացած ծրագրերը ի կատար ածել այնպես, ինչպես այս մեկը՝ նպատակին հասնելու համար»:

Տեսանյութը՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին