Կարևոր իրադարձություններ

Հայիթիում նախագահի սպանության համար կասկածվող 11 անձինք ձերբակալվել են

09 Հուլիս, 2021 10:24
Հայիթիում նախագահի սպանության համար կասկածվող 11 անձինք ձերբակալվել են

Հայիթիում նախագահ Ժովենել Մոիզի սպանության համար կասկածվող 11 անձինք ձերբակալվել են երկրում Թայվանի դեսպանատան տարածքում։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն՝ վկայակոչելով դիվանագիտական առաքելությանը։

Հինգշաբթի առավոտյան Հայիթիի ոստիկանությունը դիվանագետներին տեղեկացրել էր, որ նրանք ցանկանում են մտնել դեսպանատան տարածք, որպեսզի փնտրեն կասկածյալներին:

Ընդհանուր առմամբ՝ ձերբակալվել է 17 կասկածյալ, ևս 7-ը չեզոքացվել են ոստիկանության գործողությունների ընթացքում։

Հիշեցնենք, որ անհայտ անձինք հարձակում էին գործել Հայիթիի նախագահի նստավայրի վրա, սպանել էին նրան, ինչպես նաև վիրավորել տիկնոջը:

 

Լրահոս

Դիտել ավելին