Կարևոր իրադարձություններ

Ուզում են նորից առանձնացնել գյուղատնտեսության, մշակույթի նախարարությունները. «Հրապարակ»

09 Հուլիս, 2021 08:12
Ուզում են նորից առանձնացնել գյուղատնտեսության, մշակույթի նախարարությունները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կառավարությունում քննարկվում է կառուցվածքային փոփոխությունների հարցը, եւ մի շարք նախարարություններ, որոնք 2018-ին միավորել էին, կրկին ուզում են առանձնացնել։ Խոսքը մասնավորապես գյուղատնտեսության, մշակույթի նախարարությունների մասին է, իսկ սփյուռքի գրասենյակը հնարավոր է փակվի եւ որպես բաժին՝ գործի ԱԳՆ կազմում։

Եթե որոշումն ընդունվի, ապա նախագիծը պետք է ներկայացվի նոր գումարման խորհրդարանի հավանությանը՝ հենց առաջին նիստին, որպեսզի խորհրդարանը հաստատի, ապա միայն ձեւավորվի նոր կառավարություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին