Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ-ը Տաջիկստանում կոլեկտիվ անվտանգության ուժեր ներգրավելու անհրաժեշտություն չի տեսնում

08 Հուլիս, 2021 20:53
ՀԱՊԿ-ը Տաջիկստանում կոլեկտիվ անվտանգության ուժեր ներգրավելու անհրաժեշտություն չի տեսնում

Տաջիկստանին անհրաժեշտ է տեխնիկական աջակցություն, սակայն Աֆղանստանի հետ սահմանին պաշտպանություն իրականացնելու համար ՀԱՊԿ կոլեկտիվ ուժերի ներգրավման անհրաժեշտություն չկա: Այս մասին RT-ին տված հարցազրույցում նշել է ՀԱՊԿ միասնական շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը:

«Այն բանից, ինչ մենք այստեղ տեսանք և շփվեցինք առաջին դեմքերի, ուժային կառույցների ղեկավարների հետ, եկանք եզրահանգման, որ ներկա դրությամբ ՀԱՊԿ այլ պետություններից ուժերի համալրման անհրաժեշտություն չկա»,- ասել է նա:

Սիդորովի խոսքով՝ կան որոշակի դժվարություններ, և ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ կլինի ցուցաբերել նյութատեխնիկական աջակցություն:

 

Լրահոս

Դիտել ավելին